«HSBC Բանկ Հայաստան»-ը կանխատեսում է բանկային վարկային տոկոսադրույքների բարձրացում![]() 22 նոյեմբերի 2011 - 13:41 AMT PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն կանխատեսում է գլոբալ առումով բանկային վարկային տոկոսադրույքների բարձրացման հնարավարով միտումներ համաշխարհային տնտեսության իրավիճակից ելնելով, ինչպես նաև բանկի ծախսերի բարձրացում, ինչը կապված է կանոնակարգողների կողմից օրենսդրության խստացման հետ: Այդ մասին նոյեմբերի 22-ին Երևանում լրագրողներին ասաց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: «Կարծում եմ, որ վաղ թե ուշ դա կազդի Հայաստանի վրա, և բանկային վարկային տոկոսադրույքների գծով կդիտվի բարձրացման միտում: Սակայն դա կտևի միայն մի որոշ ժամանակ»,- ասաց նա նոյեմբերի 22-ին Երևանում: Ինչ վերաբերվում է ավանդների տոկոսադրույքների գծին, բանկիրը դժվարացավ ինչ որ կանխատեսում անել, նշելով, որ հնարավոր է նաև և դրանց բարձրացումը, բայց ոչ այն համամասնությամբ, ինչ վարկային տոկոսադրույքների գծով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |