Facebook-ը մտադիր է թողարկել սեփական սմարթֆոնը![]() 22 նոյեմբերի 2011 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Ըստ անանուն աղբյուրների, Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է թողարկել Buffy անունը կրող սմարթֆոն: Այս մասին գրում է Lenta.ru-ն: Այս նախագծի իրականացման համար Facebook-ը համագործակցում է HTC ընկերության հետ: Հիշենք, որ HTC-ն ընդհանրապես ունի թողարկած մի քանի սմարթֆոններ, որոնք ունեն ներկառուցված Facebook կոճակ: Այդպիսի մոդելներից են՝ HTC Salsa-ն, HTC ChaCha-ն:Ըստ լուրերի, հավանաբար նոր թողարկվող Buffy Facebook սմարթֆոնն աշխատելու է Android օպերացիոն համակարգով և ապահովելու է HTML5: Սմաթֆոնի թողարկումը սպասվում է մեկ կամ մեկուկես տարի հետո, սակայն դեռևս ստույգ տեղեկություններ չկան այս մասին: Facebook-ը պաշտոնապես ոչ հաստատել և ոչ էլ ժխտել է սմարթֆոն թողարկելու այս լուրը: Լուրերն այն մասին, որ Facebook-ը պատրաստվում է թողարկել սեփական սմարթֆոնը, սկսել են տարածվել դեռևս 2010-ի սեպտեմբերից: Սակայն հետագայում Facebook-ը ժխտել էր այս մասին լուրերը: Facebook սոցիալական ցանցը միավորում է ավելի քան 800 միլիոն մարդկանց ողջ աշխարհում: Ըստ ընկերության տվյալների աշխարհում 350 մլն մարդ սոցցանց է այցելում բջջայինից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |