Մաշտոցի անձնագրային բաժանմունքում իրականացված բարեփոխումները կբացառեն կոռուպցիոն ռիսկերը![]() 22 նոյեմբերի 2011 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունք: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ ծանոթացել է վերանորոգումից հետո այստեղ ստեղծված պայմաններին և բաժանմունքի գործունեությանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Քաղաքացիների սպասարկումն առավել արդյունավետ և թափանցիկ իրականացնելու համար բաժանմունքը համալրվել է անձնագրային ծառայությունների մատուցման համար նախատեսված պետական տուրքերը, վարչական տուգանքները և այլ վճարներն ընդունող էլեկտրոնային տերմինալով և համակարգչային տեխնիկայով: Նախկինում այստեղ անձնագրավարները գործառություներն իրականացրել են ըստ իրենց կողմից սպասարկվող տարածքների: Ներկայում բաժանմունք դիմած քաղաքացիներն սպասարկվելու են ըստ իրենց անհրաժեշտ ծառայությունների՝ ավելի արագ և առանց ավելորդ քաշքշուկների: Անձնագրային բաժանունքում աշխատանքները կազմակերպվել են ապակեպատ աշխատանքային խցիկներով՝ քաղաքացիների սպասարկման թափանցիկությունն ապահովելու նպատակով: Իրականացված բարեփոխումների արդյունքում զգալիորեն կբարձրանա քաղաքացիների սպասարկման որակը և կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը: Բաժանումքի վերանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին: Ընդհանուր առմամբ վերը նշված աշխատանքների իրականացման նպատակով ներդրվել է 59 մլն 642 հազար դրամ: Այս տարի արդեն իսկ վերակառուցվել են Նոր Նորքի և Աշտարակի անձնագրային բաժանմունքները, իսկ մինչև 2011 թվականի դեկտեմբերին կավարտվեն Ավանի անձնագրային ծառայության կապիտալ վերանորոգման աշխատանքները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |