Վարչապետը գնացել է իր հանձնարարականի հետքերով![]() 22 նոյեմբերի 2011 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի երրորդ շղթայի 14 շենք և ծանոթացել է այստեղ իրականացվող գազաֆիկացման աշխատանքների ընթացքին: Շենքի բնակչությունը նախկինում դիմել էր վարչապետին՝ գազաֆիկացման խնդրանքով, սակայն այստեղ չէր թույլատրվում կատարել նման աշխատանքներ՝ նախագծային նորմատիվների խախտման պատճառով, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Կառավարության ղեկավարի հանձնարարականի համաձայն քաղաքապետարանը կատարել էր ուսումնասիրություններ՝ խնդրի լուծման նպատակով: Իրականացված աշխատանքների արդյունքում ապահովվել են շենքի հակահրդեհային և անվտանգության բոլոր նորմատիվները, վերացվել թերությունները, որից հետո էլ սկսվել են գազաֆիկացման աշխատանքները: 16-րդ թաղամասի երրորդ շղթայի 14 շենքի բնակիչները գազ կստանան առաջիկա օրերի ընթացքում. այժմ ավարտվել են գազաֆիկացման աշխատանքների 70 տոկոսը: Շենքի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ իրենց խնդրանքին արձագանքելու համար: Սա առաջին շենքը կլինի այս թաղամասում, որը կգազաֆիկացվի, քանի որ մյուս բոլոր շենքերը ևս դեռևս չեն համապատասխանում գազաֆիկացման համար անհրաժեշտ անվտանգության պայմաններին: Թաղամասի այն շենքերի բնակիչները, ովքեր համատիրությունների հետ միասին նախագծային տեսքի կբերեն իրենց շենքերը՝ առաջիկայում ևս կապահովվեն գազով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |