Առաջիկա ընտրությունները կլինեն բավականին թափանցիկ, վստահ է Անուշ Սեդրակյանը22 նոյեմբերի 2011 - 14:59 AMT PanARMENIAN.Net - 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն բավականին թափանցիկ, գտնում է «Ազատ ժողովրդավարներ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Ըստ նրա, «Հայաստանը փոքր ու ենթակա հանրապետություն է» և ստիպված է լինելու կատարել իր պարտավորությունները Եվրոպայի առջև և թափանցիկ ընտրություններ անցկացնել: Նրա վստահությունը հիմնված է նաև այն պարագայի վրա, որ նախընտրական պայքարին մասնակցում են այնպիսի հզոր քաղաքական ուժեր, ինչպիսիք են «Բարգավաճ Հայաստանն» ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը: Ինչ վերաբերում է «Ազատ ժողովրդավարների» նախապատրաստմանը առաջիկա ընտրություններին, ապա, ըստ Սեդրակյանի, նրանք այժմ զբաղված են կուսակցությունների տարածքային կառույցների ձևավորմամբ: Նա հայտնել է, որ կուսակցությունն այժմ ունի 3 հազար անդամ: Սեդրակյանը նշել է, որ կուսակցությունը դեռևս չի որոշել՝ առանձին են մասնակցելու ընտրություններին թե այլ քաղաքական ուժերի հետ դաշինքում: Ըստ նրա, իր հայացքներով «Ազատ ժողովրդավարներին» շատ մոտ է «Ժառանգությունը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |