Հայաստանն ու Սենեգալը կարևոր են համարում փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում![]() 22 նոյեմբերի 2011 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սենեգալի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մամադու Սալիու Դիուֆը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նշելով, որ Հայաստանը կարևորում է Աֆրիկայում ու նաև աշխարհում աստիճանաբար իր դիրքերն ամրապնդող Աֆրիկյան միության հետ համագործակցությունը, Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել այդ միության ակտիվ անդամներից մեկը հանդիսացող Սենեգալի մասնակցությունը խաղաղապահ գործընթացներին և մշտապես հանդես գալը խաղաղության ու համագործակցության օգտին: Երկուստեք կարևորվել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցությունը, որը զրուցակիցների համոզմամբ, կարող է լավ նախադրյալ դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը և Սենեգալի դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |