Հասմիկ Պապյան. Հայ հանդիսատեսը շատ պահանջկոտ է![]() 22 նոյեմբերի 2011 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «Հայ հանդիսատեսը շատ պահանջկոտ է և դժվար է այստեղ երգել»,- գտնում է աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Նա նշեց, որ եթե իտալացիներին դուր չի գալիս օպերան կամ կատարումը, նրանք սուլում են, ֆրանսիացիները` չեն ծափահարում, իսկ հայ հանդիսատեսից ոչինչ չի երևում: Նա նաև դրական խոսեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասին, նշելով, որ բեմը ունի հիանալի ակուստիկա, սակայն դա իրականում խափուսիկ է, որովհետև կա լավ արհեստավարժ կատարում և դա հասնում է հանդիսատեսին: Տեխնիկան էլ ամենավատ վիճակում չէ: Ընդհանուր առմամբ,Պապյանը միջին մակարդակի վրա է գնահատում այն: Պապյանը, ով այժմ ապրում է Ավստրիայում, այս տարի նոյեմբերի 16-ին նշեց իր բեմական գործունեության 25-ամյակը: Նա օպերայի թատրոնում երգեց «Անուշ» օպերայում, որը չի երգում արտերկրում և առհասարակ 15 տարի այն չէր երգել: Նա նաև ասաց, որ իրականում չի էլ հեռացել Հայաստանից և պարզապես երկարատև գործուղման մեջ է: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |