Տարոն Մարգարյանը կարևորել է թիմային աշխատանքի մոտեցումը՝ անկախ անձերի փոփոխությունից

Տարոն Մարգարյանը  կարևորել է թիմային աշխատանքի մոտեցումը՝ անկախ անձերի փոփոխությունից

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հրայր Անտոնյանին և շնորհակալություն է հայտնել Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Էդուարդ Մուշեղյանին՝ համատեղ աշխատանքի համար:

Քաղաքապետարանից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը կարևորել է թիմային աշխատանքի մոտեցումը՝ անկախ անձերի փոփոխությունից և նշել, որ մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերը համալրված են բանիմաց կադրերով, որոնք լավատեղյակ են համայնքի խնդիրներին և հստակ պատկերացնում են իրենց պարտավորությունները։ Ընդգծելով, որ քաղաքապետարանի ծրագրերը կյանքի կոչելու հարցում կարևոր է վարչական շրջանի յուրաքանչյուր աշխատակցի նվիրված աշխատանքը, քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարից ու աշխատակազմից ակնկալում է համակարգված, արդյունավետ և սրտացավ աշխատանք։

«Պետք է սրտացավ լինենք մեր աշխատանքում, ցուցաբերենք կամք և հետևողականորեն շարունակենք սկսած գործը, ավելին, որակապես նոր մշակույթ ձևավորենք բնակիչների հետ հարաբերություններում», -նշել է քաղաքապետը` ընդգծելով, որ համայնքային տնտեսության հետ կապված խնդիրներն ու բնակիչների կողմից բարձրացված արդարացի բողոքները միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն և ունենան համապատասխան արձագանք:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---