Հանրային խորհրդի անդամներն առաջարկում են սահմանապահ գյուղերը բնակեցնել կալանավորներով

Հանրային խորհրդի անդամներն առաջարկում են սահմանապահ գյուղերը բնակեցնել կալանավորներով

PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի Արցախի գծով ենթահանձնաժողովի աշխատանքային խմբի անդամներն առաջարկում են այն կալանավորներին, որոնք վտանգ չեն ներկայցնում հանրության համար, բնակեցնել սահմանամերձ գյուղերում: Ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է գրող և հրապարակախոս, վերոնշյալ աշխատանքային խմբի անդամ Բակուր Կարապետյանը, կալանավորների թվում հաճախ պատահում են մտավորականներ, որոնք վտանգ չեն ներկայացնում հանրության համար: «Եթե մարդը պետք է կալանավայրում մոտ 10 տարի անգործ նստի, ապա խափանման միջոցը փոխելու դեպքում, այդ կալանավորների ընտանիքների հետ միասին կարելի է կացարանով ապահովել սահմանամերձ գյուղերում և, այդպիսով, նրանք կկարողանան քավել իրենց մեղքն աշխատանքով: Նա բերել է մի ինժեներ-տեխնոլոգի օրիանկը, որը երեք երեխաներին կերակրելու համար չորս հավ էր գողացել և դատապարտվել 5 տարվա ազատազրկման:

Ըստ Կարապետյանի, մեղքը հանրությանն է, պետությանն ու իշխանություններինը, որոնք չեն կարողացել ապահովել եիտասարդ ընտանիքների նվազագույն պահանջները: «Բանտախցում այդ ինժեների հարևանն էր մի ուսուցիչ, որն, օրինակ, կարող է դասավանդել սահմանամերձ մի գյուղում»,-ասել է Կարապետյանը: Նա նշել է, որ սահմանամերձ գյուղերի բնակեցումը լուրջ խնդիր է, որի լուծումը այս եղանակով կարող է արդյունավետ լինել: Ըստ նրա, բոլոր կալանավորները համաձայն են ապրել ու աշխատել սահմանամերձ գյուղերում:

4  22.11.11 - Գրող Բակուր Կարապետյանի և "Զորավիգ" թերթի խմբագիր Պուշկին Սերոբյանի ասուլիսը
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---