«Բաբաջանյան ֆեստ». Այսօր տեղի է ունենալու փառատոնի երկրորդ համերգը

«Բաբաջանյան ֆեստ». Այսօր տեղի է ունենալու փառատոնի երկրորդ համերգը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստ»-ի երկրորդ համերգը: Ծրագրում ընդգրկված են Առնո Բաբաջանյանի «Վեց պատկեր դաշնամուրի համար», Ջութակի սոնատը, Լարային կվարտետ No.3-ը (նվիրվելու է Դմիտրի Շոստակովիչի հիշատակին) և Դաշնամուրային տրիոն: Մենակատարներն են` Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), Արամ Թալալյանը (թավջութակ), Ջեմմա Աբրահամյանը (ջութակ), Ստեփան Խալաթյանը ( ջութակ) և Գոռ Հովհաննիսյանը (ալտ):

Նոյեմբերի 21-ից - դեկտեմբերի 19-ը Երևանում անցկացվում է «Բաբաջանյան ֆեստ»` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):

Փառատոնի համերգները տեղի կունենան նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 5-ին և 11-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ժամը 19-ին: Փառատոնի փակմանը` դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը: Կազմակերպիչները խոստանում են բազմաթիվ գեղեցիկ անակնկալներ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---