Հենրիխ Մխիթարյան. «Պորտուն» շատ արագ ու գրագետ է պաշտպանությունից անցնում հարձակման![]() 22 նոյեմբերի 2011 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Չեմպիոնների լիգայի խմնբային փուլում «Պորտուի» հետ խաղից առաջ, «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ «Պորտուն» շատ արագ ու գրագետ է պաշտպանությունից անցնում հարձակման: «Նրանք լավ թիմ ունեն: Ճիշտ է, հաճախ ասում են, որ Հալկն է նրանց առաջատար խաղացողը: Սակայն, ես կոնկրետ որևէ մեկին չէի առանձնացնի»,-հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: Մխիթարյանը գտնում է, որ իրենք պետք է կենտրոնանան միայն խաղի վրա: «Մեր երկրպագուները «Դոնբաս արենայում» ակտիվորեն աջակցում են մեզ, ուստի մեզ համար ավելի հաճելի է խաղալ այդ մարզադաշտում»: Խաղը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Դոնեցկում: Առաջին խաղում պորտուգալացիները հաղթել են 2:1 հաշվով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |