Իրանը նոտա է հղել Թուրքիային պարսիկ ուխտավորների անվտանգությունը չապահովելու համար

Իրանը նոտա է հղել Թուրքիային պարսիկ ուխտավորների անվտանգությունը չապահովելու համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Թեհրանում Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել առ այն, որ Թուրքիայի պաշտոնյաները պատասխանտվություն չեն դրսևորել իրանական ավտոբուսի վրա հարձակման հարցում, հայտնում է Fars գործակալությունը:

Դեսպանին հայտարարվել է, որ ըստ միջազգային նորմերի, Թուրքիան պարտավոր էր պահպանել իրանցի քաղաքացիների առողջությունն ու գույքը:

Իրանը պահանջել է հայտնաբերել և ձերբակալել հանցագործներին: Իր հերթին դեսպանը խոստացել է նոտայի մասին իրազեկել երկրի իշխանություններին:

Վանում նոյեմբերի 15 անհայտ անձինք հարձակվել են պարսկական համարներով ավտոբուսի վրա, վիրավորվել է Իրանի վեց քաղաքացի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---