ՀԱՅ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇՏԱՊ ՄԵԿՆԵԼ ԻՐԱՆ26 դեկտեմբերի 2003 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն օգնություն է առաջարկել այսօր առավոտյան Իրանի Բամ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի գոտում փրկարարական աշխատանքների անցկացման գործում: Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչությունում, տվյալ պահին Իրան պատրաստ է շտապ մեկնել փրկարարների եւ սեյսմոլոգների խումբը: Համաձայն աղբյուրի, իրանական կողմից առայժմ պատասխան չի ստացվել: Հիշեցնենք, որ երկրաշարժի արդյունքում նախնական տվյալներով զոհվել է ավելի քան 10 հազար մարդ եւ ավիրվել Բամ քաղաքի 60 տոկոսը: Իրանի կառավարությունն օգնություն է խնդրել արտասահմանյան պետություններից: Իրանի ներքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ երկրի վթարային ծառայությունները շուն-փրկարարների եւ փլատակների տակ մարդկանց հայտնաբերելու սարքավորումների կարիք ունեն:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |