Հայ «իրավապահները»` որպես ադրբեջանական քարոզչության սուր կամ ինչ արժե այսօր հակահայկականությունը22 նոյեմբերի 2011 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Վերջին մի քանի օրվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կրակից երկու հայ զինվոր է զոհվել: Այդ ողբերգական դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ պատերազմը դեռ չի ավարտվել, այն շարունակվում է, ր թշնամին միայն առիթ է փնտրում հարված հասցնելու համար: Բայց, ցավոք, պարզ է դարձել նաև այն, որ մեր որոշ քաղաքացիներ իրենց «պատերազմն» են մղում և հանուն իրենց օգուտի կամ չարչիական նպատակների թքած ունեն իրենց Հայրենիքի և սեփական ժողովրդի վրա: Երեկ հայկական հեռուստատեսության եթերից հայտնի դարձավ, որ ոմն «հայ իրավապահ», ելույթ ունենալով Բրյուսելում ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ, Հայաստանին մեղադրել է «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) խախտման» մեջ: PanARMENIAN.Net ին հաջողվել է պարզել, որ այդ իրավապահը Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն է: Պարոն Սաքունցին չի զսպել այն, որ առանց նրա անհիմն մեղադրանքների էլ ադրբեջանական քարոզչությունը դույլերով կեղտոտ սուտ է թափում Հայաստանի գլխին` մեղադրելով նրան բոլոր մարդկային մեղքերում և, չգիտես ինչու, մոռանալով պաշտոնական Բաքվի հրահրած «սպառազինության մրցավազքի» և սահմանին տեղ գտնող սադրանքների մասին: Հարկ է նաև նկատել, որ դեռևս ոչ մի միջազգային ստուգում չի կարողացել Հայաստանի կողմից Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի որևէ խախտում հայտնաբերել մի պարզ պատճառով` Հայաստանը չի խախտում ԵՍԶՈՒՊ-ը: Ընդ որում, Սաքունցը բոլորովին չի խառնվել իրար հայկական պատվիրակության մյուս անդամների վրդովված արձագանքից, որոնք, երևի թե, գաղափար չունեն իրավապահի «բարձր ու բարի նպատակներից»: Դրանից հետո հարց է ծագում` իսկ ինչո՞վ է տարբերվում մարդու իրավունքների համար նման պայքարողը, ընդ որում` հայ մարդը, օրինակ, այն եռյակից, որին բառացիորեն նախօրեին մեղադրանք են ներկայացրել պետական դավաճանության և հօգուտ Ադրբեջանի լրտեսության համար: Հայկ Խալաթյան / PanARMENIAN News Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |