Տավուշում մեկնարկել է «Հեքիաթին հյուր» թատերական ծրագիրը22 նոյեմբերի 2011 - 19:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մշակույթի նախարարության ֆինասնսավորմամբ 2007 թվականից իրականացվող «Հեքիաթին հյուր» նպատակային մարզային ծրագիրն այս տարի իրագործում է «Խալդ» բարեգործական հասարակական կազմակերպությունը և անց է կացվում ՀՀ Տավուշի մարզում: «Հեքիաթին հյուր» ծրագրի շրջանակներում ռեժիսոր-բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գ. Պողոսյանը բեմադրել է «Էս էն գյուղն է, որ...» հեքիաթ-պիեսը` Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն», «Խոսող ձուկը» և «Քեֆ անողի քեֆը չի պակասիլ» ստեղծագործությունների հիման վրա: Այն նվիրվում է «Շունն ու կատուն» բալլադի ստեղծման 125-ամյակին: Ծրագրի նպատակն է ապահովել թատրոն-մանկահասակ հանդիսական կապը, նպաստել մանուկների գեղագիտական դաստիարակությանն ու ապագա թատերասեր հանդիսատեսի ձևավորմանը, ներկայացումը ցուցադրել ՀՀ Տավուշի մարզի շուրջ 59 համայնքներում և գյուղերում, այդ թվում` անվճար սպասարկել մարզի անապահով ընտանիքների երեխաներին, մանկատների և հատուկ խմբերի երեխաներին: Ծրագիրն իրականացվում է 4 փուլով: Հանդիսավոր բացումը, որով ազդարարվել է «Հեքիաթին հյուր»- 2011 նախագծի մեկնարկը տեղի է ունեցել մարզկենտրոն Իջևանում, նոյեմբերի 4-ին: Նոյեմբերի 4-12-ը «Խալդ» ԲՀԿ-ն առաջին փուլում նախատեսված 16 համայնքների փոխարեն ներկայացումը ցուցադրել է Տավուշի մարզի 21 համայնքներում (Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Չորաթան, Նորաշեն, Մովսես, Թովուզ, Չինչին, Նավուր, Իծաքար, Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար, Ներքին Կարմիր, Վերին Կարմիր, Չինարի, Աչաջուր, Այգեհովիտ, Ազատամոտ, Հաղարծին): Այն դիտել է վերը նշված համայնքների շուրջ 4500 մանուկ հանդիսատես, որից մոտ 800-ը` անվճար ներկայացումների դիտմանը ներգրավվել են սոցիալապես անապահով խավերի բազմաթիվ երեխաներ, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |