Արմեն Աշոտյանը Ռաուլ դե Լյուցենբերգերին պարգևատրել է «Ոսկե հուշամեդալով»![]() 22 նոյեմբերի 2011 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն Հայաստանում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրի կրթական բարեփոխումների գործընթացին ցուցաբերած գործուն աջակցության համար և ընդգծել, որ մեր երկրում Ռաուլ դե Լյուցենբերգերի աշխատանքային գործունեության արդյունավետությունը նկատելի է ինչպես քաղաքական, այնպես էլ պրոֆեսիոնալ առումով: Հայաստանի կրթական համակարգը եվրոպական կրթական տարածքին ինտեգրելու, և Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերանորոգման և վերազինման գործում ունեցած մեծ ավանդի համար նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին պարգևատրել է ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Դեսպանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար, ընդգծելով, որ Կրթության և գիտության նախարարության հետ աշխատելն իր համար մշտապես հաճելի է եղել: Դեսպանը կրթության ոլորտում իրականացված ծրագրերը գնահատել է արդյունավետ և հույս հայտնել, որ իրականցված աշխատանքերի արդյունքներն առաջիկա տարիներին առավել տեսանելի կլինեն: Ռաուլ դե Լյուցենբերգերը նշել է, որ Հայաստանից իր հետ տանում է հաճելի ու ջերմ տպավորություններ, և այդ հուշերի ամենալուսավոր կետն իր վեցամյա դստեր հայերեն խոսելն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |