Լևոն Արոնյանը շարունակում է առաջին տեղը զբաղեցնել Տալի հուշախաղում22 նոյեմբերի 2011 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Միխայիլ Տալի հուշախաղի վեցերորդ տուրից հետո Լևոն Արոնյանը շարունակում է առաջին տեղը զբաղեցնել մրցաշարային աղյուսակում: Հայ գրոսմայստերն այս տուրում ոչ ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ և 3,5 միավոր վաստակել: Արոնյանը չի կարողացել իր օգտին շրջել այն առավելությունը, որը երկար ժամանակ իր ձեռքում էր Գելֆանդի հետ պարտիայում: «Ես պարզապես բաց թողեցի հնարավորությունը»,- ասել է Արոնյանը, հաղորդում է chess-news.ru-ն: Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին և Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) նույնպես 3,5-ական միավոր են վաստակել և 2-4-րդ տեղերում են: 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Սերգեյ Կարյակինը: Պյոտր Սվիդլերը կհանդիպի Յան Նեպոմնյաշչիի հետ, Բորիս Գելֆանդը` Վլադիմիր Կրամնիկի, Խիկարու Նակամուրան` Վասիլի Իվանչուկի, իսկ Վիշվանաթան Անանդը` Մագնուս Կարլսենի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |