Ռուսաստանն ու Իսրայելը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը

Ռուսաստանն ու Իսրայելը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ու Մոսկվայում Իսրայելի դեսպան Դորրիտ Գոլենդերը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը, հաղորդում է rosbalt.ru-ն:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև Մերձավոր Արևելքում իրադրության, սպառազինությունների հանդեպ հսկողության և չտարածման ոլորտում միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:

Նոյեմբերի 8-ին Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույց հրապարակեց, որում ասվում է, որ Թեհրանը միջուկային զենքի ստեղծման շուրջ աշխատել է սկսած 2003 թվականից: Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հայտարարություններն անվանել է հնարած և անհիմն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---