Լոնդոնի Օլիմպիական խաղերի անվտանգությունը կապահովի դիպուկահարների հատուկ ստորաբաժանումը

Լոնդոնի Օլիմպիական խաղերի անվտանգությունը կապահովի դիպուկահարների հատուկ ստորաբաժանումը

PanARMENIAN.Net - 2012թ. Օլիմպիական խաղերի անվտանգությունը կարող է ապահովել դիպուկահարների հատուկ ստորաբաժանումը, որը բրիտանական պաշտպանության նախարարությունում արդեն անվանում են «օդային հրաձիգների» ստորաբաժանում:

Դիպուկահարների հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն օլիմպիական օբյեկտները, գլխավոր Օլիմպիական մարզադաշտը և ջրային մարզաձևերի ֆուտուրիստական կենտրոնը:

«Կարող եմ հավաստիացնել, որ կընդունվեն խաղերի անվտանգության ապահովման բոլոր միջոցները՝ ներառյալ ցամք-օդ համակարգերի տեղակայումը, եթե զինվորականները դա անահրաժեշտ համարեն»,- Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդի խոսքերն է մեջբերում ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---