ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Այս շաբաթ Գերմանիայի ԱԳՆ-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն է հանձնել սովորական սպառազինությունների նկատմամբ հսկողություն նախատեսող տեխնիկական սարքավորում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանում գերմանական դեսպանության մամուլի ծառայությունը, Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Կլաուս Գրեւլիխի խոսքերով` հատուկ ծրագրով օժտված համակարգիչը կհեշտացնի սովորական սպառազինության տարածման նկատմամբ հսկողությունը: Դեսպանը նաեւ հույս է հայտնել, որ ընթացիկ տարում կավարտվեն Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ ռազմական բնագավառում երկկողմ համագործակցության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---