«Պորտուն» «Շախտյորի» հետ խաղում արագ և ագրեսիվ ֆուտբոլ կցուցադրի

«Պորտուն» «Շախտյորի» հետ խաղում արագ և ագրեսիվ ֆուտբոլ կցուցադրի

PanARMENIAN.Net - «Պորտուի» գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրան Չեմպիոննեի լիգայի շրջանակներում Դոնեցկի «Շախտյորի» հետ խաղից առաջ ասել է, որ իրենք պետք է մոռանան Գավաթի մրցաշարում Պորտուգալիայի պարտության մասին որքան հնարավոր է շուտ: «Չեմպիոնների լիգան միանգամայն այլ մակարդակ է: Մենք գերազանց ենք պատրաստվել խաղին: Այժմ մենք լավագույն մարզավիճակում ենք: Փլեյ-օֆի դուռը բաց թողնելու համար մենք պետք է հաղթենք Դոնեցկում»,-Պերեյրայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ըստ պորտուգալացիների մարզչի, «Պորտուն» «Շախտյորի» հետ խաղում արագ և ագրեսիվ ֆուտբոլ կցուցադրի՝ հասկանալով, որ «Շախտյորին» միայն հաղթանակ է պետք: «Մրցակիցը ռիսկի է դիմելու, առավելագույնն է անելու հաղթելու համար: Ուստի մենք պետք է շատ զգուշավոր լինենք: Ես հավատում եմ իմ թիմին և իմ սաների տաղանդին»:

«Շախտյոր»-«Պորտու» խաղը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Դոնեցկում: «Շախտյորը» 2 միավորով վերջին տեղում է G խմբում, իսկ «Պորտուն» 4 միավորով 3-րդն է

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---