Բակո Սահակյանը կարևորում է ավանդական կուսակցությունների դերակատարությունը Սփյուռքի կյանքում![]() 23 նոյեմբերի 2011 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի, սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի եւ Ռամկավար Ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատասխանատուների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին եւ Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունը Սփյուռքի կյանքում, Հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում: Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |