«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան սատարում է բռնության զոհ Սիլվա Համբարձումյանին

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան սատարում է բռնության զոհ Սիլվա Համբարձումյանին

PanARMENIAN.Net - Վերջին մի քանի օրերի ընթացքում մամուլում շրջանառվող Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանի հանդեպ կիրառած բռնության մասին լուրը մեծ անհանգստություն է պատճառել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային:

«Բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Այդ իսկ պատճառով կոալիցիան կոչ է անում հասարակությանը աչալուրջ լինել և պահանջել ցանկացած նմանատիպ դեպքի բացահայտում և հետևողական լինել դրանց արդարացի քննության ընթացքին: Բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իրականացվող բռնարարքը առանձնապես դատապարտելի է, քանի որ նա հանդիսանում է հասարակական դեմք և պետք է ծառայի որպես օրինակ մյուս քաղաքացիների համար»,- գրված է նրանց տարածած հաղորդագրության մեջ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հույս է հայտնում, որ բարձրադիր իշխանական օղակները համապատասխանաբար կարձագանքեն այս արարքին, ևս մեկ անգամ վերահաստատելով, որ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կիրառվող բռնության պատժումը որդեգրված քաղաքական կամքի հետևողական դրսևորումն է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---