Հայ գիտնականներն առաջարկում են ստեղծել սեյսմակայուն շինարարության միջազգային մակարդակի գիտահետազոտական կենտրոն23 նոյեմբերի 2011 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստի ընթացքում, ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշեց դիմել ՀՀ կառավարությանը`առաջարկելով ՀՀ քաղաքաշինության նախարարության համակարգում գտնվող Հայսեյսմշին և կառույցների պահպանության գիտահետազոտական ինստիտուտը պետական մասնաբաժնով ՀՀ ԳԱԱ համակարգ տեղափոխել և ինստիտուտի բազայի վրա սեյսմակայուն շինարարության գիտահետազոտական և փորձարարական ստրուկտորական հանրապետական կենտրոն ստեղծել: Այս մասին տեղեկացնում են ԳԱԱ տեղեկատվական կենտրոնից։ Նպատակն է ինստիտուտի հիմքի վրա ստեղծել սեյսմակայուն շինարարության միջազգային մակարդակի գիտական հետազոտական կենտրոն, որը կզբաղվի ոլորտի հիմնախնդիրների հետազոտություններով` համագործակցելով համապատասխան մասնագիտացված կառույցների և կազմակերպությունների հետ: Մինչ որոշում կայացնելը երկրաշարժագիտության, սեյսմակայուն շինարարության բնագավառի մասնագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը ներկաներին ներկայացրեց «Հանրապետությունում կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության բնագավառում կատարվող գիտական հետազոտությունների մասին» զեկույցը: Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ ակդեմիկոս Բորիս Կարապետյանը,ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սեւադա Հովհաննիսյանը և այլոք։ Ելույթ ունեցողները նշեցին, որ ներկայումս հանրապետությունում ոչ մի գիտական կամ ուսումնական հաստատությունում կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության բնագավառում հիմնարար, փորձարարական, նպատակային, ծրագրավորված գիտական լայն մասշտաբային հետազոտություններ չեն իրականացվում: Եվ այս ամենը տեղի է ունենում հանրապետությունում նոր թափ ստացած շինարարության և, հատկապես, բարձրահարկ շենքերի շինարարության ծավալների աճի, ճանապարաշինության, ջրային տնտեսության, հիդրոտեխնիկական և էներգետիկական համակարգերի նոր` ոչ ավանդական օբյեկտների նախագծման ու շինարարության պայմաններում: Սրանով է պայմանավորված առաջարկվող կենտրոնի ստեղծումը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» |