Զավեն Բադոյանը փորձաշրջան կանցնի Բելառուսի «ԲԱՏԷ»-ի կազմում

Զավեն Բադոյանը փորձաշրջան կանցնի Բելառուսի «ԲԱՏԷ»-ի կազմում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Դիլիջանի «Իմպուլս» ակումբի կիսապաշտպան Զավեն Բադոյանը փորձաշրջան կանցնի Բելառուսի «ԲԱՏԷ»-ի կազմում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել են ակումբի մամլո ասուլիսում, հայ ֆուտբոլիստը կմարզվի «ԲԱՏԷ»-ում նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 7-ը, այնուհետև պարզ կդառնա նրա հետագա կարիերան:

«ԲԱՏԷ»-ն, որի կազմում էր հանդես գալի հավաքականի նախկին խաղացող Հովհաննես Գոհարյանը, 8 անգամ դարձել է Բելառուսի չեմպիոն և այժմ հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում և 2 միավորով 3 տեղն է զբաղեցնում H խմբում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---