Լևոն Հայրապետյան. Կոռուպցիան ամենասարսափելի երևույթն է Հայաստանի համար23 նոյեմբերի 2011 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիան ամենասարսափելի երևույթն է Հայաստանի համար, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ նա գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Այդ մասին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանաբնակ հայտնի ձեռներեց և բարերար Լևոն Հայրապետյանը: Ըստ գործարարի, թշնամաբար տրամադրված հարևաններով շրջապատված Հայաստանը կարող է գոյատևել միայն լիովին արմատախիլ անելով կոռուպցիան. դա լինել-չլինելու հարց է: «Կոռուպցիայի հիմքերը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի համար ամենածանր տարիներին: Հաջորդ ռեժիմները աճել են այդ հողի վրա, ուստի կոռուպցիան նորմա է համարվում, այն յուրատեսակ քսուկ է պետական մեխանիզմի աշխատանքի համար, սակայն այն կործանարար է: Դա պետք է հասկանան գործող և հաջորդ իշխանությունները: Նրանք կարծում են, որ կոռուպցիան նորմալ երևույթ է, դա է սարսափելին»,-ասել է գործարարը: Անդրադառնալով մեծն շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հարցազրույցին, որտեղ նա քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին՝ Լևոն Հայրապետյանն ասել է. «Շառլը իսկական հայրենասեր է: Նրա սիրտը ցավում է, երբ նա կողքից տեսնում է, թե ինչ է կատարվում Հայաստանում: Նա մեծացել է արևմտյան արժեքների վրա, նրա համար դա հատկապես անընդունելի է»: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |