Հայտնի են «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի և Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նոր տնօրենները23 նոյեմբերի 2011 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, իսկ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է բանասիրական գիտությունների դոկտորՎազգեն Համբարձումյանը: Ընտրություններն անցել են փակ քվեարկությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական կենտրոնից։ 2000-2010թթ. Ա. Սաղյանն աշխատել է որպես «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն, 2010թ-ից` որպես ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար: Աշոտ Սաղյանը զբաղվում է հետևյալ գիտական ուղղություններով` ոչսպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ կենսամիմետիկ սինթեզ, կենսաբանորենակտիվ միացությունների անջատում եւ մաքրում, կենսաբանորեն ակտիվ պեպտիդներիսինթեզ եւ հետազոտում: Տպագրել է 229 աշխատանք, 1 մենագրություն, 1 դասագիրք և 4 մեթոդական աշխատանքներ: Ունի 11 ԽՍՀՄ հեղինակային իրավունք եւ 8 ՀՀ արտոնագիր: 2004թ. բնական գիտությունների բնագավառում կատարած գիտական աշխատանքի համար Սաղյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2002թ.` Չինաստանում կենսատեխնոլոգիայի զարգացումը խթանելու համար` ՉԺՀ կառավարական «Բարեկամություն» շքանշանի, 2001թ. ասիմետրիկ սինթեզի բնագավառում արձանագրված լուրջ արդյունքների համար արժանացել է Եվրոմիության Դեկարտիանվան մրցանակի: Վազգեն Համբարձումյանի հիմնական աշխատանքները նվիրված են հայոց լեզվիպատմությանը, համեմատական լեզվաբանությանը, բառարանագրությանը,աղբյուրագիտությանը: Վազգեն Համբարձումյանի գիտական ուղին անցել է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում. 2004թ-ից նա ինստիտուտում աշխատել է որպես բաժնի վարիչ: Նրա վերջին մենագրություններն են` «Ակնարկներ հայ բառարանագիտությանպատմության», «Ակնարկներ հայոց լեզվի համեմատական բառագիտության», «Լատինական հայերենի պատմություն»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |