Մոսկվաբնակ հայերը հրեաների հետ քննարկել են XX դարի առաջին Ցեղասպանության հարցը![]() 23 նոյեմբերի 2011 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին «Ռուսաստանի հայերի և հրեաների միություն» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Մոսկվայի հայ և հրեա հանրության ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ քննարկվեց Հայոց ցեղասպանության հարցը, գրում են ռուսական ԶԼՄ-ները: Հանդիպումը կազմակերպվել էր «Օր Ցիան» միջազգային սիոնիստական շարժման աջակցությամբ: Ցուցադրվեցին տեսա և լուսանկարչական նյութեր Հայոց ցեղասպանության մասին պատմող արխիվային կադրերով, քննարկվեցին Համաշխարհային հանրության, անշուշտ, նաև Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող հարցեր: Մասնակիցները նշել են, որ Իսրայելի հանրությունը չի ժխտում Հայոց ցեղասպանության փաստը և ընդհանուր առմամբ հայ-իսրայելյան հարաբերությունների ջերմացումը օգտակար կլինի երկու կողմերին: Հատկանշական է, որ միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ «Օր Ցիան» միջազգային սիոնիստական շարժումը, որը խոշորագույնն է ԱՊՀ-ում և որը ղեկավարում են Լեվի Շեպտովիցկին և Էլիզեր Ֆրիդլյանդը, պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և մտադիր է մասնակցել 2012թ. ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |