Հայաստանն ու ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը նոր նախաձեռնություններ կունենան![]() 23 նոյեմբերի 2011 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպել է ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) գլխավոր տնօրեն Սուլեյման Ալ-Հերբիշի հետ: Ողջունելով Արման Կիրակոսյանին` Գլխավոր տնօրենը ներկայացրել է Միջազգային զարգացման հիմնադրամի նպատակները, գործունեության ոլորտները, անդրադարձել է Հայաստանի հետ արդեն իրականացված ծրագրերին, ինչպես նաեւ առկա համագործակցության զարգացման հեռանկարներին: Դեսպան Կիրակոսյանն գոհունակություն հայտնեց կազմակերպության հետ համագործակցությամբ եւ ընդգծեց հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի դերն ու կարեւորությունը Հայաստանի համար: ՀՀ Կառավարության անունից նա շնորհակալություն հայտնեց Գլխավոր տնօրենին Հայաստանին ցուցաբերած աջակցության եւ տրամադրված վարկերի համար: Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները եւ իրենց հետաքրքրությունը հայտնեցին նոր նախաձեռնություններով հանդես գալու հարցում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |