Հայաստանը Պաշտոնական հյուրի կարգավիճակ կստանա Հնագիտական զբոսաշրջիկության XIV միջազգային ցուցահանդեսում23 նոյեմբերի 2011 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ից 20-ը Իտալիայի Պաէստում (Paestum) քաղաքում` հայտնի հնագիտական տեսավայրում, տեղի է ունեցել Հնագիտական զբոսաշրջիկության միջերկրական XIV-րդ ցուցահանդես-տոնավաճառը (Borsa Mediterranea del Turismo Archeologico), որին Իտալիայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացված էր Հայաստանի տաղավարը: Այս ամենամյա միջոցառմանը, որն անցկացվում է Իտալիայի նախագահի բարձր հովանու ներքո, իրենց մասնակցությունն են բերել 200-ից ավելի հնագիտական զբոսաշրջության ընկերություններ 22 երկրներից: Հայկական տաղավարում Հայաստանի հարուստ պատմամշակութային և հնագիտական ժառանգությունից զատ ներկայացված էին Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի շրջանակներում կայանալիք միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր: Ցուցահանդեսի ավարտին Հնագիտական զբոսաշրջիկության տնօրինությունը պաշտոնապես հաստատեց ՀՀ դեսպանության հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը, որ գալիք XV-րդ ցուցահանդեսին Հայաստանին շնորհվում է Պաշտոնական հյուրի (Official Guest) կարգավիճակ, ինչն ընձեռում է մասնակցության ավելի ընդլայնված հնարավորություններ և կենտրոնական դերակատարություն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |