ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահն իր գործունեությանը ձեռնամուխ կլինի 2012թ. հունվարից![]() 24 նոյեմբերի 2011 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորն իր պարտականությունները կստանձնի հունվարից, չորեքշաբթի օրը Trend-ին հաղորդել է Ֆրանսիայից դիվանագիտական աղբյուրը: Նա այդ պաշտոնում կփոխարինի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս համանախագահ Բեռնար Ֆասիեին, որը տարվա վերջին ավարտում է իր առաքելությունը: Ֆասիեն նոյեմբերի վերջին ծրագրում է իր վերջին այցը կատարել տարածաշրջան: Ժակ Ֆորը ներկայումս Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |