Բրյուսովի համալսարանում բացվել է անվճար Wi-Fi անկյուն

Բրյուսովի համալսարանում բացվել է անվճար Wi-Fi անկյուն

PanARMENIAN.Net - Այսօր Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան և Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

«Մենք արդեն իսկ համագործակցում ենք համալսարանի հետ. մեզ մոտ աշխատում են համալսարանի բազմաթիվ շրջանավարտներ։ Իսկ այս հուշագրով մենք նոր փուլ ենք սկսում։ Այսուհետ այստեղ սովորող ուսանողները կանցնեն մասնագիտական պրակտիկա Օրանժում և Օրանժի լավագույն մասնագետները վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն ուսանողների հետ»,- նշեց Բրունո Դյութուան։

Հուշագիրը ստորագրելուց հետո լեզվաբանական համալասարանում բացվեց նաև Orange անվճար Wi-Fi անկյունը։ Սա արդեն երրորդ համալսարանն է, որտեղ բացվում է նման անկյուն։ Անկյունում տեղադրված FlyBox ռաութերի միջոցով Wi-Fi անլար ինտերնետ ցանցը տարածվում է մինչև 90 մետր և ապահովում մինչև 7.2 Մբ/վ ներբեռնման արագությամբ ինտերնետ։ Անկյունը հագեցած է հարմարավետ սեղաններով և աթոռներով։

5  24.11.11 - Երևանի պետական լեզվաբանական համալսարանում Orange-ի կոմից բացվեց անվճար wi-fi անկյուն
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---