Հայաստանն այսուհետ կունենա Google Apps-ի լիազորված դիստրիբյուտոր24 նոյեմբերի 2011 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացած ասուլիսում «Ջի դիզայն գրուպ» ընկերության տնօրեն Գրիգոր Սեմիրջյանն ու առաջխաղացման մասնագետ Արմեն Սարգսյանը հայտնեցին, որ «Ջի դիզայն գրուպ»-ը դարձել է Google-ի կողմից լիազորված առաջին ընկերությունը, որը Հայաստանում զբաղվելու է Google Apps-ի զարգացմամբ։Ըստ Գրիգոր Սեմիրջյանի, Google-ը Հայաստանում քիչ է ներգրավված և կա Google-ի արտադրանքների ներգրավվածությունն ավելացնելու խնդիր։ «Մենք Հայաստան ենք բերել Google Apps Reseller համակարգը, որը թույլ է տալիս ինտերնետով և շատ քիչ գումարով զարգացնել ձեր բիզնեսը։ Փորձել ենք Google-ի ուշադրությունը hրավիրել Հայաստանի վրա, այս փաթեթով հետաքրքրված են լինելու մեծ ընկերությունները, որոնք իրենց թույլ են տալիս ունենալ CRM համակարգեր։ Իսկ թե որքանով են Google Apps-երը առավել CRM-ից, մենք կպատմենք առանձին միջոցառումներով»,-նշեց Արմեն Սարգսյանը։ Google Apps-ը մարքեթինգային համակարգ է՝ աշխատանքը ճիշտ կառավարելու, ճիշտ վաճառք կազմակերպելու և հաճախորդների հետ շփվելու համակարգ։ Այն նախատեսված է բիզնեսի համար և պարունակում է թե՛ էլփոստ ծառայություն, թե Docs (փաստաթղթեր), թե օրացույց և այլն։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել |