Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 14.45-ի դրությամբ դժվարանցանելի են Տավուշի մարզի Բերդ - Կրասնոսելսկ և Կիրանց - Ոսկեպար ավտոճանապարհները:

Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների, նոյեմբերի 24-ին եղանակը պայմանավորված կլինի հյուսիսից ներխուժող ցուրտ ճակատի ազդեցությամբ: Նոյեմբերի 24-ի գիշերը հյուսիսային շրջաններում, ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Լոռիում, Տավուշում և Սյունիքում զգալի: Առանձին վայրերում ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն: Նոյեմբերի 25-ին ցերեկը տեղումները կպահպանվեն միայն արևելյան շրջաններում, երեկոյան ամենուրեք կդադարեն:

Օդի ջերմաստիճանը 24-ին ցերեկը կնվազի 4-6, արևելյան շրջաններում 7-9 աստիճանով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---