Դերասան Վարդան Պետրոսյանը կողմ է, որ Հայաստանում կան զանազան շոուներ և կատակերգություններ24 նոյեմբերի 2011 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանը դրական է համարում զանազան շոուների և կատակերգական ֆիլմերի առկայությունը Հայաստանում: «Դեպրեսիվ հասարակությունը դարձել է հոգնած հասարակություն: Այդ հասարակությունը ձգտում է դեպի կատակերգություն: Ողջ աշխարհում դրամատիկական թատրոններն այսօր լցվում են նույն կարգի ներկայացումներով: Ֆրանսիացի հայտնի երգիծաբանները ստվերում են, տարին մեկ համերգ են տալիս, փոխարենը կաֆե թատրոնների ներկայացուցիչները անընդհատ համերգ են տալիս», ասաց Պետրոսյանը: Նա նաև գտնում է,որ մարդիկ չեն ուզում տեսնեն պրոբլեմներ, որովհետև դրանք ուղեկցում են ամեն տեղ և թատրոնում էլ պրոբլեմներ տեսնել չեն ուզում: Նրան դուր է գալիս, թե ինչքան լավ է կազմակերպվել «Ալա բալա նիցա» ֆիլմի մարքեթինգը: «Ուրախ եմ, որ երկու տղա քսան տարի կարողանում են ծիծաղեցնել մարդկանց», ավելացրեց նա: Երգիծաբանը նաև գտնում է, որ խորքային ներկայացումների համար պետք է ժամանակ, իսկ այդ ժամանակը այսօր չկա, քանի որ ամեն ինչ շատ արագ է անցնում: Պետրոսյանը կողմ է, որ պետությունը պետք է կառավարի և ուղղորդի արվեստը, նա պետք է ձևավորվի մտածելակերպը: Պետք է այդ դաստիարակման արվեստը խրախուսվի: Նա գտնում է, որ ռեժիսորներին էլ որպես քաղաքացի չեն դաստիարակում. «Նա գիտի, ոնց պետք է լույս գցել, որտեղից դերասանը մտնի և դուրս գա, բայց նրանց չեն սովորեցնում քաղաքական թեմաներ շոշափել»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |