Կիրո Մանոյան. Հայաստանի համար դեռ վաղ է կողմնորոշվել Եվրասիական միությանն անդամակցելու հարցում![]() 24 նոյեմբերի 2011 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար դեռ վաղ է կողմնորոշվել Եվրասիական միությանն անդամակցելու հարցում: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը; Ըստ նրա, այն, որ Հայաստանը ընդհանուր սահման չունի ՌԴ-ի, Բելառուսի ու Ղազախստանի հետ, ավելի է բարդացնում այդ հարցը: Նա համակարծիք է եղել այն փորաձգետների կարծիքին, որ Եվրասիական միության ստեղծումը որոշ չափով ուղղված է Թուրքիայի դեմ, որը ցանկանում է ուժեղացնել իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում: Եվրասիական միության ստեղծման գաղափարն առաջին անգամ առաջարկեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ենթադրվում է, որ սկզբից միությանը կանադամակցեն Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանն ու Տաջիկստանը; Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |