Պարացետամոլը վնասակար է առողջության համար, կարծում են Անգլիայի գիտնականները24 նոյեմբերի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Պարացետամոլի բարձր դոզաների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել մահվան: Ինչպես հաղորդում է BBC-ն, այդ եզրակացության են եկել Էդինբուրգի համալսարանի (Edinburgh University) գիտնականները: Մասնագետների կարծիքով, մարդիկ, ովքեր կանոնավոր պարացետամոլ են ընդունում խրոնիկական ցավի դեմ մի քանի օրվա, շաբաթվա կամ ամիսների ընթացքում, ըստ կանոնի, չեն կարողանում ժամանակին ախտորոշել դոզայի գերազանցման կամ դեղամիջոցի կիրառման հետևանքով լյարդի խոցման ախտանիշները: Վտանգը նրանում է, որ բոլոր բժիշկները չէ, որ կարողանում են ախտորոշել դոզայի գերազանցման փաստը, քանի որ սովորական արյան անալիզը չի հայտնաբերում խնդրի առկայությունը նաև այն դեպքում, երբ հիվանդը խմել է դեղամիջոցի ամբողջ տուփը: Մասնագետների խոսքով, դեղամիջոցների աստիճանական ընդունումը, որը ներառում է ընթացքի բարդացման պայմաններում դեղամիջոցի ընդունման քանակի և հաճախականության ավելացում, ավելի վտանգավոր է, քան միանգամյա գերազանցումը: Էդինբուրգի համալսարանի դոկտոր Քենետ Սիմպսոնը իր գործընկերների հետ համատեհ ուսումնասիրել է 663 հիվանդների բժշկական քարտերը, որոնք ընդունել են պարացետամոլ և արդյունքում հայտնվել են համալսարանի հիվանդանոցի լյարդի փոխպատվաստման բաժանմունքում: Գիտնականների խումբը հայտնաբերեց,որ վերջին 16 տարում գրանցվել է պարացետոմոլի գերդոզավորման 161 դեպք, ինչն առաջացնում է լյարդի և գլխուղեղի հետ կապված խնդիրներ: Նշվեց նաև, որ հիվանդները դիալիզի և արհեստական շնչառության կարիք են ունենում: Մի քանի դեպքերում դոզայի գերազանցումը հանգեցրել է հիվանդների մահվան: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |