Սիրիան համաձայնել է ԱՊԼ պայմաններին24 նոյեմբերի 2011 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Սիրիան վերջին պահին համաձայնել է երկրում արաբական դիտորդների տեղակայման մասին արձանագրությանը, այսօր «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքով հաղորդել են Կահիրեի դիվանագիտական աղբյուրները: Փաստաթուղթը կստորագրի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆեյսալ Մեքդադը: Հեռուստաալիքի տվյալներով, Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) նախարարական կոմիտեն իր հերթին համաձայնել է հաշվի առնել սիրիական ցանկությունները և դրանք կցել արձանագրությանը: Սիրիական կողմը դեմ էր, մասնավորապես, երկրի բանտերին և ոստիկանական բաժանմունքներին ազատ մուտքի տրամադրմանը մոնիթորինգի խմբից արաբական իրավապաշտպաններին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների ԱԳ նախարարները Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով դադարեցրել են Սիրիայի անդամակցությունը համաարաբական կազմակերպությանը: Ընդ որում, Լիգան կազմակերպության անդամներին կոչ է արել հետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից, ինչպես նաև սպառնացել է տնտեսական և քաղաքական պատժամիջոցներով: Սիրիայում 8 ամսվա ընթացքում չեն դադարեցվում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազարի: Սիրիական իշխանությունները ասում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմնի աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |