Այսուհետ ՀՀ-ում Ուկրաինայի ռազմական կցորդի նստավայրը կգտնվի Երևանում, այլ ոչ թե Թբիլիսիում

Այսուհետ ՀՀ-ում Ուկրաինայի ռազմական կցորդի նստավայրը կգտնվի Երևանում, այլ ոչ թե Թբիլիսիում

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ուկրաինական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

Ուկրաինայի դեսպանը ՀՀ պաշպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավորումը նոր խթան կհանդիսանա հայ-ուկրաինական ռազմական համագործակցության զարգացման համար` կարևորելով այն հանգամանքը, որ այսուհետ Հայաստանում Ուկրաինայի ռազմական կցորդի նստավայրը լինելու է Երևանը, այլ ոչ թե Թբիլիսին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---