ԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀԱՍՏԱՏԵԼ ԹԻՄՈՐ-ԼԵՍՏԵԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ24 դեկտեմբերի 2003 - 18:57 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ Թիմոր-Լեստեի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ժոզե Լուիս Գուտերեսը երեկ ստորագրել են արձանագրություն` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Թիմոր-Լեստեն 21-րդ դարի առաջին պետությունն է, որ անկախություն է ձեռք բերել միջազգային իրավունքի հիմնասյուներից մեկի` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք կիրառման շնորհիվ, եւ դարձել միջազգային հանրության լիիրավ անդամը: Այն միջազգայնորեն ճանաչվել է որպես անկախ պետություն 2002 թվականի մայիսին:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |