Յունիբանկը 5 նոր պրոմո-կետ բացեց Orange-ի վաճառքի սրահներում![]() 24 նոյեմբերի 2011 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Օրանժ Արմենիա ընկերության հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկը շարունակում է ընդլայնել պրոմո-կետերի ցանցը Orange-ի վաճառքի սրահներում: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, այս տարվա նոյեմբերին բանկը բացեց ևս 5 նոր պրոմո-կետ հետևյալ հասցեներում`ք.Երևան, Սունդուկյան 64/4, ք.Աբովյան, Հանրապետության 22/2-4, ք. Էջմիածին, Մաշտոցի 61/56, ք. Արմավիր, Հանրապետության 29/3 և ք. Իջևան, Երևանյան 106: Այդպիսով, արդեն Orange-ի 15 վաճառքի սրահներում կարելի է բջջային հեռախոսների և նոութբուքների ապառիկ վաճառքը ձևակերպել տեղում: Բանկի պրոմո-կետերի առկայությունը հենց վաճառքի սրահներում հաճախորդի համար զգալիորեն արագացնում և պարզեցնում է վարկավորման գործընթացը: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են սպառողական վարկավորման պայմանները, մատուցում խորհրդատվություն, պարզաբանում վարկավորման գործընթացը և օգնում հաճախորդին վարկային հայտի լրացման ու փաստաթղթերի ներկայացման գործում: Orange-ի խանութներում վաճառվող ապրանքների ձեռքբերման նպատակով Յունիբանկը վարկերը տրամադրում է մինչև 24 ամիս ժամկետով և տարեկան 18% տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչև 600 հազար դրամ: Կանխավճար բանկը չի պահանջում, իսկ բանկային հաշվի բացումն ու սպասարկումն իրականացնում է անվճար: Վարկավորման համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: Orange-ը բջջային հեռախոսներ և սմարթֆոններ արտադրող աշխարհահռչակ ընկերություններից ուղիղ մատակարարումների գծով հայաստանյան շուկայի առաջատարն է: Ընկերության վաճառքի սրահներում ներկայացված է բնակչության կողմից մեծ պահանաջարկ վայելող սմարթֆոնների և հեռախոսների լայն տեսականի տարբեր արտադրողներից` Apple, BlackBerry, Alcatel, Samsung, HTC, Nokia: Հիշեցնենք, որ վարկով բջջային հեռախոս, սմարթֆոն կամ նոութբուք կարելի է ձեռքբերել Orange-ի 75 վաճառքի սրահներից 59-ում, որից 15-ում առկա է Յունիբանկի պրոմո-կետը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |