Եգիպտոսում որոշել են վերադարձնե՞լ նախկին վարչապետին![]() 25 նոյեմբերի 2011 - 09:30 AMT PanARMENIAN.Net - Ռազմական գերագույն խորհուրդը, որն այժմ կառավարում է Եգիպտոսը, դիմել է երկրի նախկին վարչապետ Քամալ Գանզուրիին՝ նոր կառավություն ձևավորելու խնդրանքով: Այդ մասին հինգշաբթի օրը, նոյեմբերի 24-ին հաղորդել է Reuters-ը՝ մեջբերելով «Ալ Ջազիրային», սակայն որտեղից հեռուստաալիքը ունի նման տվյալներ, հայտնի չէ: Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը, իր հերթին, հաղորդեց, որ հինգշաբթի օրը ռազմական գերագույն խորհրդի անդամները հանդիպել են Գանզուրիի հետ: Խորհրդի ներկայացուցիչ, գեներալ Մուխտար ալ Մուլան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ռազմական իշխանությունները հուսով են ձևավորել նոր կառավություն մինչև նոր խորհդարանական ընտրությունները, որոնք նախանշված են նոյեմբերի 28-ին: Քամալ Գանզուրին ղեկավարում էր Եգիպտոսի նախարարների կաբինետը 1996 թ-ի հունվարից մինչև 1999 թ-ի հոկտեմբերը: Ռազմական գերագույն խորհուրդը նոյեմբերի 22-ին հայտարարեց իր մտադրության մասին փոխացնել իշխանությունը կառավարությանը, որի մեջ կմտնեն քաղաքացիական անձիք, գրում է lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |