Սիրիայում բախումների ընթացքում զոհվել է անվտանգության ուժերի 23 աշխատակից

Սիրիայում բախումների ընթացքում զոհվել է անվտանգության ուժերի 23 աշխատակից

PanARMENIAN.Net - Սիրիայում բախումների ընթացքում զոհվել է մոտ 50 մարդ, որոնցից կեսը անվտանգության ուժերի աշխատակիցներ էին, հաղորդում է Agence France-Presse:

Զոհվածների թվում են սիրիական անվտանգության ուժերի 23 աշխատակիցներ, 15 դասալիքներ և 13 խաղաղ բնակիչ: Ինչպես հայտնի է, հինգ զինվոր զոհվել է Համա նահանգում:

Սիրիան մոտ յոթ ամիս ապրում է չդադարվող հակակառավարական բողոքների պայմաններում: ՄԱԿ-ի տվայլներով, բախումների զոհերի թիվը արդեն գերազանացել է 3 հազարը: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականն ու քաղաքական բարեփոխումներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---