ԲՐԻԿՍ երկրները դեմ են արտահայտվել միջամտությանը Սիրիայի ներքին գործերին և ճնշմանը Իրանի վրա

PanARMENIAN.Net - ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավաֆրիկյան հանրապետություն) երկրները պահանջել են բացառել միջամտությանը Սիրիայի ներքին գործերին և ճնշումն Իրանի վրա:

Համատեղ կոմյունիկեն ընդունվել է հինգշաբթի օրը Մոսկվայում ԲՐԻԿՍ երկրների ԱԳ փոխնախարարների հանդիպման ավարտին, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

«Միակ ընդունելի տարբերակը բոլոր կողմերի մասնակցությամբ խաղաղ բանակցություններ սկսելն է, ինչպես ասվում է ԱՊԼ նախաձեռնության մեջ՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների օրինական ձգտումները: ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող միջամտությունը պետք է բացառվի»,-ասվում է համատեղ կոմյունիկեում:

Այդ համատեքստում, նշում են դիվանագետները, «միջազգային հանրության փորձը Լիբիայի իրադարձությունների հանդեպ պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրվի:

Բացի այդ նրանք հանդես են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու օգտին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---