Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է Տալի հուշախաղի մրցաշարային աղյուսակը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է Տալի հուշախաղի մրցաշարային աղյուսակը

PanARMENIAN.Net - Միխայիլ Տալի հուշախաղում հայ գրոստմայստեր Լևոն Արոնյանը 8 տուրերից հետո դարձավ մրցաշարի միանձնյա առաջատարը: Նախավերջին տուրում Արոնյանը ոչ միայն այս մրցաշարի համար հազվագյուտ հաղթանակ տարավ Պյոտր Սվիդլերի նկատմամբ, այլ նաև ճիշտ ժամանակին:

Այդ հաղթանակը միակն էր այս տուրում, և հայ գրոստմայստերը 5 միավորով առաջ է անցնում իր մոտակա մրցակիցներից արդեն 0,5 միավորով: 4,5 միավոր ունեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիյա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա):

Վերջին տուրը անցնելու է նայեմբերի 25-ին, որտեղ Արոնյանը կխաղա Նեպոմնյաշչիի հետ: Մյուս պարտիաներում կհանդիպեն Պյոտր Սվիդլեր – Վլադիմիր Կրամնիկ, Սերգեյ Կարյակին – Վասիսլի Իվանչուկը, Բորիս Գելֆանդ – Վիշվանաթան Անանդ և Հիկարու Նակամուրա – Մագնուս Կարլսեն զույգերը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---