Աշխարհի պատանեկան առաջնության 7-րդ տուրում հայ շախմատիստները հաջող են հանդես եկել![]() 25 նոյեմբերի 2011 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 7-րդ տուրում, որն անցնում է բրազիլական Կալդաս Նովաս քաղաքում, Հայաստանի 4 ներկայացուցիչներից երկուսը հաղթել են, մյուսները խաղացել են ոչ ոքի: Մինչև 18 տ տարիքային խմբում Սամվել Տեր-Սահակյանը առաջնությունում առաջին անգամ խաղաց ոչ ոքի, բայց չնայած դրան, 6,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 7-րդ տուրում նա կիսեց միավորները Վլադիմիր Ֆեդոսեևի (Ռուսաստան) հետ, որը 5,5 միավորով 2-րդ տեղում է: Ռոբերտ Աղասարյանը ուժեղ էր Խավիեր Մոնրոյից (Բուլղարիա), և հավաքելով 4,5 միավոր բարձրացավ 23-րդ տեղ: Մինչև 16 տարեկանների խմբում Կարեն Գրիգորյանը հաղթանակ տարավ Դանիել Էբելինգի (Ֆինլանդիա) նկատմամբ և 5 միավորով բարձրացավ 14-րդ տեղը: Հովհաննես Գաբուզյանը շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը: 7-րդ տուրում նա խաղաց ոչ ոքի Կամիլ Դրագունի (Լեհաստան) հետ և ունի 5,5 միավոր: Առաջնության առաջատարն է 6 միավորով Թոմաս Լաուրուսասը (Լիտվա): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |