Աշոտ Մարտիրոսյան. «Ինտեր ՌԱՕ»-ի հրաժարումը կառավարումից չի ազդի ՀԱԷԿ-ի աշխատանքի վրա![]() 25 նոյեմբերի 2011 - 11:03 AMT PanARMENIAN.Net - «Ինտեր ՌԱՕ»-ի դժգոհությունը, որը կապված է այն պայմանների հետ, որով նա կառավարում է Հայկական ԱԷԿ-ը, ոչ մի կերպ չի ազդի Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի անվտանգության վրա: «Ես պատասխանատու եմ ատոմային կայանի աշխատանքի անվտանգության համար և կարող եմ ասել, որ ՀԱԷԿ-ի կառավարման մասին պայմանագրի գործողության վաղաժամ դադարեցումը «Ինտեր ՌԱՕ»-ի կողմից, ոչ մի կերպ չի ազդի Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի վրա», հայտարարեց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Նրա խոսքով, այդ հարցը կրում է զուտ ֆինանսական բնույթ, առավել ևս, որ «Ինտեր ՌԱՕ»-ի կողմից ատոմային կայանի ֆինանսական հոսքերի կառավարման բաժինը այդքան էլ մեծ չէ: Այդ կապակցությամբ փորձագետը ավելացրեց, որ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության վրա չի անդրադառնա այն հանգամանքը, եթե ներկայիս կառավարչին փոխարինի «Ռոսատոմ»-ը, և նույնիսկ եթե ֆինանսական հոսքերի այդ մասնաբաժինը կառավարի հենց ատոմակայանը: «Ինտեր ՌԱՕ»-ն դժգոհ է այն պայմաններից, որով նա կառավարում է Հայկական ԱԷԿ-ը և մտադիր է վաղաժամ դադարեցնել ՀԱԷԿ-ի կառավարման մասին պայմանագրի գործողությունը: Այդ մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Պարբերականը նշում է, որ «Ինտեր ՌԱՕ»-ի միակ այլընտրանքը Հայաստանի համար «Ռոսատոմն» է, որն առաջին հերթին շահագրգռված է նոր էներգաբլոկի կառուցմամբ, ոչ թե գործող ԱԷԿ-ի շահագործմամբ: «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» պետական հոլդինգը բանակցություններ է սկսել Հայաստանի հետ՝ փոխելու համար այն պայմանները, որոնց հիման վրա ընկերությունը կառավարում է ՀԱԷԿ-ը, թերթին է պատմել աղբյուրը: Նա պարզաբանել է, որ ատոմային էներգետիկան ոչ պրոֆիլային գործունեություն է «Ինտեր ՌԱՕ»-ի համար, որի ռիսկերը կտրուկ աճել են»: Պաշտոնական մեկնաբանություններից էներգահոլդինգում հրաժարվել են: ՀԱԷԿ շահագործման ժամկետը լրանում է 2013թ.: «Ինտեր ՌԱՕ»-ն կառավարում է ՀԱԷԿ-ը 2003 թվականից, պայմանագրի ժամկետը սպառվում է 2013թ.: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |