Հայաստանը մտադիր է ավարտել սթրես-թեստերի իրականացումը ԱԷԿ-ում մինչ 2012թ. ավարտը![]() 25 նոյեմբերի 2011 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հայկական ԱԷԿ-ում ձեռնամուխ են եղել սթրես-թեստերի իրականացման աշխատանքներին մայիսի ավարտին տեղի ունեցած ՄԱԳԱՏԷ OSART առաքելության աշխատանքային այցից անմիջապես հետո: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ կառավարությանը կից Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Նա հիշեցրել է, որ Ճապոնիայում միջուկային ոլորտում ստեղծված աղետալի վիճակից հետո, ԵՄ-ն որոշեց սթրես-թեստեր անցկացնել ԵՄ անդամ երկրների բոլոր գործող ատոմային կայաններում, որոնց ստուգումների նախնական արդյունքները պետք է պատրաստ լինեն արդեն 2011թ. օգոստոսի 15-ին, իսկ կոնկրետ եզրակացությունը՝ մինչ տարեվերջ: «Մենք ակնկալում ենք ԵՄ-ի խոստացած տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը, իսկ մինչ այդ, ելնելով մեր ԱԷԿ-ի անվտանգության կարևորությունից, սեփական ջանքերով ենք միջոցառումներ իրականացնելու ոլորտի արևմտաեվրոպական կանոնակարգող մարմինների պահանջների հիման վրա մշակված սթրես-թեստերի անցկացման ուղղությամբ»,-ասել է նա: Աշոտ Մարտիրոսյանն ենթադրել է, որ Հայաստանը աջակցություն կստանա ԵՄ-ից 2012թ. կեսին՝ ելնելով բյուրոկրատական մոտեցումից միջազգային կառույցներում, ինչպես նաև ելնելով ՀԱԷԿ-ին հատուկ սեյսմակայունությունից, ինչն իր հերթին ենթադրում է առավել մանրակրկիտ մոտեցում սթրես-թեստերի անցկացմանը: Հունիսի 23-ին Հայաստանը, Խորվաթիայի, ՌԴ-ի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ուկրաինայի ու Բելառուսի հետ համատեղ հռչակագիր է ստորագրել ԱԷԿ-ներում ԵՄ մշակած սթրես-թեստեր անցկացնելու վերաբերյալ: Անդրադառնալով Թուրքիային, որտեղ նախատեսվում է չորս ռուսական էներգաբլոկ կառուցել, մասնագետը կարծիք է հայտնել, որ այդ երկիրը պետք է առավել մանրակրկիտ նախագծային աշխատանք տանի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |