Սլավոլյուբ Մուսլին. Ես չեմ հավատում, որ կկայանա Յուրա Մովսիսյանի տրանսֆերը ԲԿՄԱ![]() 25 նոյեմբերի 2011 - 11:20 AMT PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը լուրջ չի ընդունում իր թիմի առաջատար ռմբարկու Յուրա Մովսիսյանի Մոսկվայի ԲԿՄԱ տեղափոխվելու հավանականության մասին խոսակցություններին: «Բոլորն էլ գիտեն, թե Մովսիյանը որքան կարևոր է մեր թիմի համար, նա մեր ամենալավ ռմբարկուն է: Այժմ ԲԿՄԱ-ի հետաքրքրության մասին տեղեկատվությունը դեռ լուրերի մակարդակով է: Մեր ակումբի ղեկավարությունը ինձ ոչինչ չի ասել այդ մասին: Անձամբ ես ցանկանում են հուսալ, որ Յուրա Մովսիսյանը կմնա թիմում մինչև մրցաշրջանի ավարտը, ցանկալի է նաև և հաջորդ առաջնությանը: Չեմ հավատում, որ այդ տրանսֆերը հիմա ընդհանրապես կկայանա», մեջբերում է Մուսլինի խոսքերը sport-box.ru-ն: Հայաստանի հավաքականի հարձակվողի նկատմամբ ԲԿՄԱ-ի հետաքրքրվածության մասին տեղեկատվությունը հայտնվել է նոյեմբերի կեսին: Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը իր թիմի 25 հանդիպումներում խփել է 8 գոլ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |