Հայաստանում գտնում են, որ ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը իրենք պետք է պարզեն իրենց հարաբերությունները

Հայաստանում գտնում են, որ ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը իրենք պետք է պարզեն իրենց հարաբերությունները

PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհուրդը նոյեմբերի 18-ին ընդունել է Իրանի վերաբերյալ բանաձևի նախագիծը, որը նախապատրաստել էր միջազգային միջնորդների «վեցյակը»: Բանաձևի հեղինակները կոչ են անում Իրանին թույլ տալ փորձագետների մուտքը միջուկային օբյեկտներ և պնդում են, որ համագործակցությունն Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև ակտիվանա:

Մեկնաբանելով այդ իրավիճակը՝ ՀՀ կառավարությանը կից Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշել է, որ այդ հարցը իրավաբանական հարց է և բխում է այն պարտավորություններից, որոնք նախատեսված են Գործակալության և Իրանի միջև կնքված պայմանագրով: «Փորձագետների մուտքը միջուկային օբյեկտներ թույլ տալու կոչով Իրանին ուղղված բանաձևը նույնպես քաղաքական բնույթ է կրում, ոչ մի երկիր չի ստանձնի այդ հարցը մեկնաբանելու իրավունքը»,-հավելել է փորձագետը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---